ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Տեղեկություններ կան, որ մարդկանց վրա փորձում են ճնշումներ գործադրել»․ Տիգրան Աբրահամյան
14:18, 22.04.2024 | mamul.am
1680 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ժամանել է Ոսկեպար։ Դատապարտելով ընթացող սահմանազատման աշխատանքները՝ պատգամավորն ասել է, որ իշխանությունը բռնել է միակողմանի զիջումների գնալու ճանապարհը։ «Արդեն իսկ տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշում գործադրել, նույնիսկ ազատումներով սպառնալ։ Խնդիրն այն է, որ իրավիճակը բերել ու հասցրել են, ըստ էության, բախման։ Իշխանությունները դելիմիտացիայի, դեմարկացիայի անվան տակ փաստացի հողերը հանձնելու իրենց հատուկ գործընթացի մեջ են։ Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ քարտեզների հիման վրա են այս աշխատանքներն իրականացվում»,- նշել է պատգամավորը՝ միանալով բնակչներին։

«Տեղեկություններ կան, որ մարդկանց վրա փորձում են ճնշումներ գործադրել»․ Տիգրան Աբրահամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր