ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+18 °C
«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
16:30, 23.04.2024 | mamul.am
1351 | 0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց:
Ինչպես գրել էի, նման որոշման նախագծի մեջ պետք է լինի նոր վարչապետի անունը:
Որոշումը ներկայացվելուց հետո 48 ժամից ոչ շուտ, 72 ժամից ոչ ուշ պետք է դրվի ԱԺ անվանական քվեարկության:
Նոր վարչապետի թեկնածուն պետք է դիմի ժողովրդին քաղաքացիական անհնազանդության և Հայրենիքը փրկելու կոչով, որը, վստահ եմ, հիմա կգտնի լայն արձագանք և կստիպի նիկոլական պատգամավորներին ժողովրդի թելադրանքով քվեարկել որոշմանը կողմ:
Նման որոշման նախագծի առկայությունը, նոր վարչապետի ադեկվատ թեկնածությունը կստիպեն իրավապահներին և զինվորականներին հավատարիմ լինել ոչ թե կապիտուլյանտին, այլ ժողովրդին տրված իրենց երդմանը:
Ոչ ոք ազգի դավաճանի հետևից չի գնա, հենց երևաց դրա պաշտոնանկության իրական հնարավորությունը:
Մնացածը հեքիաթներ են...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր