ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Ալիևն ասել է` Հայաստանում լիքը սարեր ունեն, թող դրանցից մեկը դարձնեն իրենց խորհրդանիշ». Հովհաննես Ավետիսյան
01:24, 25.04.2024 | mamul.am
1915 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բնապահպանական կոչված միջազգային համաժողովին բազմաթիվ եվրոպացի (և ոչ միայն) ներկայացուցիչների հետ զրույցում երեկ ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի նախապայման է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, նաև մեր սիմվոլ Արարատի փոփոխությունը՝ բառացիորեն ասել է. «Հայաստանում լիքը սարեր ունեն, թող դրանցից մեկը դարձնեն իրենց խորհրդանիշ»:
Ինչի վերաբերյալ ինքն ու մնացյալն ուրախ ծիծաղել են:
նիկոլների դավաճանական իշխանության հենարաններ՝ պատգամավորներ, ոստիկաններ, զինվորականներ, կառավարության ներկայացուցիչներ, դեռ ինչքան են մեզ ստորացնելու, որ դադարեք դրանց հետ համագործակցել: Ձեր պաշտոնի ու 30 արծաթի համար բոլորիս տունը ծախում ու քանդում եք: Բոլորիդ գործողություններն անհետևանք չեն մնալու, ճշմարտությունը հաղթելու է և բոլոր դավաճաններդ պատասխան եք տալու հայկական դատարանի և հայ ժողովրդի առաջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր