ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին
11:06, 24.04.2024 | mamul.am
7037 | 0

CNN-ի հաղորդավար Քրիսթիան Ամանփուրը զրուցել է Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։

«Հայրս 200 օր առաջ ապօրինաբար ձերբակալվեց Ադրբեջանի կողմից։ Ես անձամբ նրա հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Նա շաբաթական մեկ անգամ զանգահարում էր մորս։ Այնուամենայնիվ, ապրիլի 2-ից ի վեր մենք չենք լսել նրա ձայնը։ Երկար լռությունից հետո հայրս օրերս կապ է հաստատել հորաքրոջս հետ և հատնել, որ գտնվում է մեկուսարանում։ Հացադուլից հետո նրա պահման պայմանները խստացվել են։ Հեռախոսազանգի վերջում նա ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ։ Նա նշել է, որ լավ է հասկանում «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, որոնք իրենց կյանքն են վտանգում՝ հանուն մյուսների։ Հայրս հավելել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»»,- ասել է Դավիթ Վարդանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր