ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել
22:54, 24.04.2024 | mamul.am
4650 | 0

Շառլ Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը, Instagram-ում արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են 2016 թ-ին՝ Շառլ Ազնավուրի և Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Քրիստինան անդրադարձել է նաև լեգենդար շանսոնյեի նախնիների պատմությանը, որոնք ևս դարձել են 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհ։

«2016 թվականի ապրիլի 24-ին Շառլ Ազնավուրը Հայաստանում էր՝ այս ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ լսելի դարձնելու իր խորհրդանշական ձայնը՝ իր ժողովրդի հիշատակը բարձր ու հստակ տանելով աշխարհով մեկ։ Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել, մորական ընտանիքը կոտորվել է, և մինչ օրս մենք որևէ հետք չենք գտել։ Այրել, սպանել, ջնջել՝ քաղաքականություն, որը շարունակվում և կրկնվում է այսօր Ղարաբաղի հողի վրա։ Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, պարտավորվում ենք երբեք չմոռանալ և աշխատել հանուն արդարության և ճանաչման»,- Ազնավուրի և Քլունիի համատեղ լուսանկարներին կից գրել է Քրիստինան։

Լուսանկարներն արված են Ծիծեռնակաբերդում՝ «Ավրորա»-ի առաջին արարողության ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր