ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի էներգահամակարգի կեսը»․ Ուկրաինայի ԱԳՆ
18:48, 02.05.2024 | mamul.am
2567 | 0

Ռուսաստանը հրթիռային հարվածներով ոչնչացրել է Ուկրաինայի էներգահամակարգի կեսը։ Այս մասին Foreign Policy-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Ռուսական բալիստիկ հրթիռներն այս պատերազմում իսկական պատուհաս են։ Վերջին շրջանում դրանք հիմնականում օգտագործվում էին մեր էներգետիկ համակարգը ոչնչացնելու համար։ Եթե այլ երկիր տուժեր էներգետիկ ավերածությունների այս մասշտաբից, ապա շատ ավելի վատ տեսք կունենար: Մենք դիմանում ենք, քանի որ շատ բան ենք սովորել: Մեր էներգետիկ համակարգի կեսը վնասված է։ Մենք դեռ պետք է ղեկավարենք երկիրը, վարենք ռազմական գործողություններ և հավաքենք ամբողջ աշխարհի աջակցությունը»,- ասել է Կուլեբան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր