ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Ուկրաինան կարող է բրիտանական զենքով հարվածել Ռուսաստանին»․ Քեմերոն
10:48, 03.05.2024 | mamul.am
2911 | 0

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նախօրեին այցելել է Կիև և խոստացել տարեկան 3 մլրդ ֆունտ (3,74 մլրդ դոլար) հատկացնել, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի Մեծ Բրիտանիայից ստացած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։

«Մենք ամեն տարի 3 միլիարդ ֆունտ կհատկացնենք՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»,-Քեմերոնի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայից ստացած միջոցներին, Քեմերոնի խոսքով, ուկրաինացիները կորոշեն՝ ինչպես օգտագործել։

«Ուկրաինան նման իրավունք ունի։ Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի տարածքին, և, հասկանալի է, որ Ուկրաինան սեփական պաշտպանությունն ապահովելու կարիք ունի»,-ասել է Քեմերոնը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր