ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+35 °C
Ֆրանսիան և Ճապոնիան պայմանավորվել են Ճապոնիայի տարածքում զորքեր տեղակայելու շուրջ
13:30, 03.05.2024 | mamul.am
2381 | 0

Ֆրանսիան և Ճապոնիան պայմանավորվել են Ճապոնիայի տարածքում զորքեր տեղակայելու շուրջ, գրում է Euractiv-ը՝ հղում անելով ճապոնական և ֆրանսիական աղբյուրներին։

Նշվում է, որ երկրները որոշել են ամրապնդել ռազմական համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության և Ուկրաինայում հակամարտության ֆոնին։

Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը անանունության պայմանով հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ համաձայնագրի կնքումը կարող է տևել մոտ մեկ տարի: Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը պատմել է, որ Փարիզը հույս ունի, որ դրան կհաջողվի հասնել շատ արագ, քանի որ երկիրը շահագրգռված է տարածաշրջանում ռազմական ներկայության ընդլայնմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր