ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Հուսով եմ՝ գրավոր կամրագրվեն Երևանի ու Բաքվի պարտավորությունները»․ Արարատ Միրզոյանը՝ Հունգարիայում
14:54, 06.05.2024 | mamul.am
1876 | 0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Ալմաթիի բանակցություններում գրավոր կամրագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները։ Նա նաև հույս է հայտնել, որ բանակցությունները «քայլ առաջ» կդառնան, և «երկու կողմերն էլ հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին»։

Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում Ադրբեջանի հետ քննարկել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը․ «Երկու երկրների հետաքրքրությունն այն է, որ ամենակարևոր թեմաների շարքում քննարկվի այն հարցը, որի շրջանակներում երկու երկրները փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ Ալմա Աթայի պայմանագրի շրջանակներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր