ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Թբիլիսիում կրկին լայնածավալ բողոքի ակցիա է` օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ
21:06, 11.05.2024 | mamul.am
2376 | 0

Թբիլիսիի կենտրոնական հատվածում մի քանի երթեր են տեղի ունենում՝ ի պատիվ Եվրոպայի օրվա և ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրվել էր լայնածավալ եվրոպամետ բողոքի ակցիա՝ պահանջելով հանել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Թբիլիսիի 4 վայրերում և երթով շարժվում են դեպի Եվրոպայի հրապարակ, որտեղ նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր