ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերածվել է արևմտյան կիսապատերազմական գործողության»․ Գալուզին
10:18, 15.05.2024 | mamul.am
1973 | 0

Ցավոք, մեր մտահոգությունները հաստատվել են: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն փաստացի վերածվել է արևմտյան կիսապատերազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով։ Արդեն առնվազն երկու անգամ ավելացել է առաքելության աշխատակիցների թիվը, նոր հենակետեր են բացվել։ Բոլորովին վերջերս Երևանին պարտադրվեց ԵՄ ներկայության կարգավիճակի մասին համաձայնագիր, որը ենթադրում է գործողությունների ազատություն հայկական տարածքում։ Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում՝ զբաղվելով հակառուսական քարոզչությամբ, որպես «Հայաստանի անվտանգության և բարգավաճման աղբյուր»՝ Եվրոմիության մասին հայկական հանրությունում կեղծ պատկերացումների սերմանմամբ։ Եթե խոսենք տարածաշրջանային երկարաժամկետ անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման խնդիրների մասին, ապա դրանց բոլորովին չեն համապատասխանում արևմտականների ծրագրերը՝ կապված տարածաշրջանի ռազմականացման և այնտեղ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնման հետ։ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը, առկա խնդիրների հավաքական պատասխանների որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր