ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
08:36, 17.05.2024 | mamul.am
1764 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն» ավարտվել է, շարժումը մարել է, մեկ շաբաթ է՝ ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը, ինչի շնորհիվ ՔՊ-ականները մի քիչ զգուշավոր են դարձել, ոմանց ցինիզմը փոքր-ինչ նվազել է, թեեւ` ոչ բոլորինը: Եթե 1 շաբաթ առաջ ՔՊ-ն էր օրակարգ թելադրում, ընդդիմությունը պաշտպանվում էր, ապա վերջին շաբաթում պատկերը փոխվել է։

Երեկ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել էր մեր հրապարակմանը, որտեղ գրել էինք, թե հնարավոր է ԱԺ-ում Սահմանադրության դրույթը փոխվի, եւ երկքաղաքացիության արգելքը հանվի: Ի դեպ, այդ արգելքը գործում է վարչապետի, պատգամավորների, նախարարների դեպքում, իսկ Երեւանի քաղաքապետի համար հանված է: Տիկինը նյարդային գրառում էր արել. «Մնում է հասկանալ, թե ինչպես է 36 ստորագրություն հավաքելու ունակություն չունեցող թափառախումբը՝ ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր