ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Ուժայիններն ինչ-որ մարդկանց պարտադրել են ապաբլոկավորել հեռախոսը, հայտնել գաղտնաբառը». Սամվել Մարտիրոսյան
02:18, 18.05.2024 | mamul.am
2560 | 0

ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդացի, որ ինչ-որ մարդկանց պարտադրել են ուժայինները ապաբլոկավորել հեռախոսը, հայտնել գաղտնաբառը։
Ասեմ, որ մարդ իրավունք ունի չհայտնել գաղտնաբառը։ Սա փաստացի մարդու անձնական կյանքի, նամակագրության գաղտնիության իրավունքն է։ Միայն դատարանի որոշումով է կարող դա լինել։
Ամեն դեպքում, եթե մարդ կասկածում է, որ կյանքի բերումով հեռախոսը կարող է հայտնվել ուժային կառույցների ձեռքում, և այն կփորձեն ապօրինի ապաբլոկավորել, ապա խորհուրդ. չօգտագործել դեմքի ճանաչումը (face ID), մատնահետքը։ Միայն pin կոդ, ինքն էլ գերադասելի է ոչ չորս նիշ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր