ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«ՔՊ-ն Բագրատ Սրբազանի հետ հանդիպման օրակարգ ունի՞»․ լրագրողը՝ Սարգիս Խանդանյանին
16:54, 17.05.2024 | mamul.am
1527 | 0

Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու առաջարկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ստացել և իշխող ուժը նման հարց օրակարգում չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հարցին՝ պատգամավորը ասաց․ «Այն օրակարգը, որը դուք ասացիք, բնականաբար, որևէ քննարկման չի կարող դրվել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորել են իշխանություն, խորհրդարան և խորհրդարանը ձևավորել է կառավարություն, կառավարությունը ունի ղեկավար և Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական լեգիտիմ ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով։ Հաջորդ ընտրությունները 2026 թվականին են։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խմբակցությունը որևէ պարագայում չեն պատրաստվում այդ հարցը քննարկել»,- ասաց Խանդանյանը։

ՔՊ-ն Բագրատ Սրբազանի հետ հանդիպման օրակարգ չունի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր