ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+31 °C
«Պայքարը հակաօրինական ծրագիր իրականացնող մեծ համակարգի դեմ է»․ Նարինե Դիլբարյան
03:24, 18.05.2024 | mamul.am
1648 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահագնացող սպառնալիքները ի ցույց են դնում այն կարևոր փաստը, որ Հայոց պետականության համար պայքարը չի կարող սահմանափակվել մեկ անձի դեմ պայքարով, թեկուզ և այդ անձը լինի ՀՀ գործող վարչապետը, քանզի պետականության կազմաքանդման, սահմանադրական կարգի, տարածքային անձեռնմխելիության թիվ մեկ սպառնալիքը միայն Փաշինյանը չէ, այլ նրա ողջ թիմը՝ հատկապես առանցքային պաշտոն զբաղեցնող անձինք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ՔՊ խմբակցության բազեներով, ուժային նախարարները, հատկապես ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրենը, ՊՆ նախարարը և այդպես շարունակաբար։ Մերժիր մեկին, զորօրինակ՝ Փաշինյանին, կարգախոսը պարտության ուղին է։ Քաղաքացին պետք է հստակ պատկերացնի, որ պայքարը հակաօրինական ծրագիր իրականացնող մեծ համակարգի դեմ է, որը պետք է թիրախավորվի համաժամանակյա։ Հանրային պարսավանք, դատախազություն, ՔԿ հայցեր, կատարված հանացագործությունների մասին հաղորդումներ, հրապարակային բացահայտումներ կոռուպցիոն ռիսկեր պարունակող յուրաքանչյուր քայլի մասին։ Բոլոր օրինախախտները պետք է պարսավանքի ենթարկվեն և նրանց դեմ հարուցվեն գործեր, պայքարը տարակենտրոն է, որովհետև Փաշինյանը միայնակ անձ չէ, անձնատվության համակարգի բաղկացուցիչն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր