ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+31 °C
Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին
19:06, 17.05.2024 | mamul.am
3670 | 0

Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը):
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ:
Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Մայիսի 17-ին, ժամը 14:55-ին փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ-ի դին (ծնված 1966թ․) և դուրս բերել գետից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ե․Գ-ն աշխատում է «Եդեմ» ռեստորանային համալիրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր