ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«3000 դրամ ենք տվել, ասել՝ սիգնալ կտաք»․ Բագրատ Սրբազանը հեգնում է
19:36, 17.05.2024 | mamul.am
1580 | 0

«Օրակարգում մեկ կետ է՝ ստի հեռացումը, մի հոգու։ Մարդկանց խաբել, ասել ես՝ ձայն տվեք, այսինչ գործը կանեմ, արե՞լ ես, հակառակն ես արել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով Փաշինյանին ու անդրադառնալով ՔՊ-ականների այսօրվա հայտարարություններին՝ հանդիպման վերաբերյալ։ Անդրադառնալով երթի ընթացքում ազդանշաններով ողջույններին, կատակել է․ «3000 դրամ ենք տվել, ասել՝ սիգնալ կտաք»։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավորները գրել էին՝ «ՔԿ-ն պարզել է, որ բարեգործական ճաշարանի շահառուներին մայիսին 9-ին վճարել են 3000-ական դրամ, որպեսզի մասնակցեն Հանրապետության հրապարակի միտինգին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր