ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+30 °C
ԱԺԲ-ն հանդես է եկել հայտարարությամբ
23:48, 17.05.2024 | mamul.am
2511 | 0

Բևեռի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Այսօր` մայիսի 17-ին, Տավուշի մարզի Կիրանց համայնքում Բևեռի աջակիցներին մարզային ոստիկանության ներկայացուցիչները մի քանի անգամ սպառնացել են, որ, եթե վերջիններս չհեռանան Կիրանցից, ապա ոստիկանությունն իրենց բերման կենթարկի: Հատուկ զգուշացրել են, որ գիշերը Կիրանցում մնալու դեպքում լուրջ խնդիրներ կլինեն:
Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանները կանգնեցրել են Բևեռի աջակիցների մեքենաները, երկու հոգու անհիմն պատճառաբանություններով բերման են ենթարկել և արձանագրություն կազմել:
Մեզ համար փաստ է, որ այս ամենը արվում է հայ ժողովրդի թշնամի Նիկոլ Փաշինյանի` Տավուշի հայկական գյուղերը Ալիևին նվիրաբերելու գործընթացը անխոչընդոտ կերպով իրականացնելու նպատակով:
Հայաստանի ոստիկանությանը և հատկապես Տավուշի ստորաբաժանման ներկայացուցիչներին կոչ ենք անում սթափվել, քանի որ այսպիսով Նիկոլ Փաշինյանը իրենց ևս դավաճանության մասնակից է դարձնում:
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված մեր ընկերներին»։

Աղբյուրը` ԱԺԲ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր