ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+31 °C
Ողբերգական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
10:36, 18.05.2024 | mamul.am
3599 | 0

Մայիսի 18-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., ծնված 1983թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Հ-ն (ծնված 2007թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ Ա. Հ-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր