ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +17 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում»․ Տ․ Աբրահամյան
16:48, 18.05.2024 | mamul.am
1416 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու հանգամանքը:
Հանդիսավոր արարողությամբ, ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետի տեղակալը մեդալներով պարգևատրեց նաև ադրբեջանցի զինծառայողներին:
Սա այն դեպքում, որ նույն ադրբեջանցիների նպատակային կրակով, 2023 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ժամանակ, 6 ռուս խաղաղապահ զոհվեց, որից մեկը` Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նաև այսպես խախտվեց, երբ երկկողմ պայմանավորվածությամբ, ՌԴ խաղաղապահները ժամանակից շուտ դուրս բերվեցին Արցախից:
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի էջը փակելու համար ու ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն հենց Փաշինյանի կառավարությունն է, այնուամենայնիվ, ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում, իսկ արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու հարցը օրակարգ վերադարձնելը, դրա դրսևորումներից մեկը պետք է լինի:
Դա և՛ հեղինակության վերականգնման, և՛ սխալների ուղղման հնարավորություն պետք է դառնա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր