ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+31 °C
«Ընտրություններից առաջ, Նիկոլի զանգով, Գռզոն իրեն պաչկով փող էր տալիս». Հրանտ Խաչատրյան
02:18, 19.05.2024 | mamul.am
5641 | 0

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ՀԱՎԱՍՏԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ԱՆՁԻՑ
Վաղեմի, ռեալիստ մարկերներիցս մեկը 6 տարի երկրպագում էր Նիկոլին։ Նրա անունը տալով փողոցում ճոխ արգելված առևտուր էր անում։ Ավանդույթի համաձայն, ընտրություններից առաջ, Նիկոլի զանգով Գռզոն իրեն պաչկով փող էր տալիս։
Աշխատասեր մարդ է, իր ասածները ստուգելու կարիք չունեմ։
Նիկոլի անունը երեկ մոտը տվեցի՝ յոթ հարկանին կապեց ու ուղարկեց` որտեղ տեղն է։
Միևնուն ժամանակ վաղ 90-ականներից մինչ օրս Վանոյին, Սուքիասյանին ու ինձ հավասարապես ու կայուն հարգում է։
Ինձ այդ շարքում՝ որովհետև երբ Վանոն իրեն թերթի բուտկա էր տվել՝ ինքն ամենամեծ եկամուտը «Իրավունքի» վաճառքից էր ստանում։
Կայուն հայհոյում է նաև ոխերիմ ընկերոջս, ում պատճառով «Իրավունքի» վաճառքը նվազեց։
Դե արի ու մի հավատա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր