ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Ողբերգություն է, որ մենք մինչև այսօր մեր նահատակ զինվորների թիվն ու անունները չգիտենք». Բագրատ Սրբազան
20:06, 18.05.2024 | mamul.am
1216 | 0

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ասաց. «Ողբերգություն է, որ մենք մինչև այսօր մեր նահատակ զինվորների թիվը չունենք, անհայտ կորածների մասին ոչ մի տեղեկություն չունենք, նույնիսկ գերիների մասին չունենք տեղեկություն: Եվ վերջին այս ամբողջ ժամանակահատվածում մեր զոհված տղաների ոչ անունը գիտենք, ոչ էլ թիվը գիտենք: Սա ձախողում է պետության համար: Պետությունն իր քաղաքացիների, հատկապես այն քաղաքացիների, որոնք այդ պետության համար իրենց կյանքն են ընծայել, պետք է ոչ միայն նրանց թիվն ու անունն իմանա, այլև պանծացնի»:

Բագրատ Սրբազանը մատնանշեց նաև նոյեմբերյանցի տղաների անունները, որոնք երկրապահ կամավորների սադրանքի պատճառով գտնվում են կալանքի տակ՝ Վահագն Մախսուդյանը, Հովհաննես Ղուկասյանը, Արմեն Ալավերդյանը, Քաջիկ և Վահե Անանյանները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր