ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Գնել Սանոսյանը եկել էր Կիրանց՝ դավաճանական Կառավարության վերջնագիրը ներկայացնելու»․ Գառնիկ Դանիելյան
20:36, 18.05.2024 | mamul.am
1533 | 0

Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթ ունեցավ նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Սրբազան շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը: «Էդ մարդկանց դեմքերին տառապանք էլ չկար, որ այսօր եկել էին Կիրանց: Գնել Սանոսյանն այսօր եկել էր Կիրանց` այս դավաճանական, ապազգային Կառավարության վերջնագիրը ներկայացնելու գյուղացիներին: Ասելու, որ գյուղը կիսվում է երկու մասի` դպրոցի մոտով, եկեղեցու միջով: Եվ դա համարում են նորմալ երևույթ: Եվ դա անում են` գյուղացիներին անհատապես կանչելով, մեկի հետ մտերմիկ խոսելով, մեկին գումար առաջարկելով: Բայց ի պատիվ Կիրանցի արժանապատիվ ժողովրդի, պիտի նշեմ, որ մարդիկ հաշտ չեն այս իրավիճակի հետ: Նրանք խնդրել են փոխանցեմ` շատ հպարտ են ձեզնով և հուսով են, որ մեր գործն իրականանալու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր