ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Գործ ունենք անելու». «Սրբազան պայքար»
00:06, 19.05.2024 | mamul.am
2060 | 0

«Սրբազան պայքար» թելեգրամ-ալիքը գրում է. «Պայքարի սիրելի ընկերներ, գործ ունենք անելու։ Մեր տեղեկատվական հարթակները Շարժման կարևոր գործիքներից են։ Լուրեր տարածելուց բացի, այս հարթակները նաև կազմակերպչական գործառույթ ունեն՝ օգնելով մեր հայրենակիցներին ավելի արագ կազմակերպվել և ավելի արդյունավետ ակիցաներ իրականացնել։

Ուստի, առաջիկա օրերին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հարթակների հետևորդների թիվը հնարավորինս մեծանա։

Ի՞նչ է պետք անել դրա համար։ Շատ հեշտ մի բան՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ծանոթներից գոնե մեկ հոգու ներգրավի պայքարի մեջ՝ որպես առաջին քայլ` հորդորելով նրան միանալ հետևյալ ալիքներին.

* Սրբազան պայքար,

* Ազգային ճակատ,

* Տավուշը հանուն հայրենիքի ,

* #LiveAra,

Ի գործ, սիրելի ընկերներ։ Սկզբի համար եկեք կրկնապատկենք մեր հետևորդների թիվը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր