ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Բոլորիդ երեխաների դասարանցիներն այս կադրերը դնելու են նրանց առաջ». քաղաքացիները` ոստիկաններին
17:54, 19.05.2024 | mamul.am
2530 | 0

«Ձեր երեխաները, հենց այս պահին այս կադրերը տեսնելով, ի՞նչ են ասում` ուռաաաաա, պապաս թուրքի ճամփեն բացո՞ւմ ա: Բա ձեր երեխաները ո՞նց են բակում խաղալու, պատասխանը հենց էսօր դուք ձեր երեխաներին տալու եք: Բոլորիդ երեխաների դասարանցիներն այս կադրերը դնելու են նրանց առաջ, և դուք պատասխան եք տալու, թե ինչու էիք ճամփան բացում թուրքի առաջ»,- Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին ասաց կանանցից մեկը:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ զայրացած բարձրաձայնեց, որ Ալիևի հրամանն են կատարում: «Ալիևը զանգել է էդ թուրքի դեմը խոնարհվածին, ասել` արա, արագացրու հողերը տուր, նա էլ Ալիևի հրամանն է կատարում»,- ասաց նա:

«Բոլորիդ երեխաների դասարանցիներն այս կադրերը դնելու են նրանց առաջ». քաղաքացիները` ոստիկաններին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր