ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«Ու այսօր Կիրանցում Դավիթ Ղահրամանյանին ոստիկանը մեղադրում էր «Արցախը լքելու» համար». Էրիկ Անթառանյան
19:06, 19.05.2024 | mamul.am
3862 | 0

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տեսանյութը նկարել եմ Շուշիում։ Սբ. Ղազանչեցոցում արված վերջին պսակադրության ժամանակ, որ կատարվեց Տեր Անդրեասի կողմից։ Հարսի կողքին պպզած կտեսնեք ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանին, ով թե ողջ պատերազմի ընթացքում, թե հաջորդող երկու տարիներին ու շրջափակման ժամանակ եղել է Արցախում, փաստագրել ու վավերագրել է հայրենի Արցախում տեղի ունեցողը։ Միասին անգամ ռմբակոծության տակ ենք ընկել, Փառք Աստծուն, ողջ ենք։ Դավիթը շրջափակման պայմաններում որոշել է նաև զավակ ունենալ։ Ու այսօր Կիրանցում նրան ոստիկանը մեղադրում էր «Արցախը լքելու» համար։ Այս անհեթեթությանը չէի անդրադառնա։ Միայն մի հարց ունեմ։ Բա որ Արցախ բառն եք ասում էդքան տեսախցիկի առջև, շեֆը չի ներվայնանո՞ւմ։ Չեն ասե՞լ` Արցախ չի, Ղարաբաղ ա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր