ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Արա՛մ Սարգսյան, Զավենի որդի՛, մյուսների պես չեմ ասելու քեզ` Վազգեն Սարգսյանի քույր կամ հոպլո». Բագրատ Սրբազան
19:48, 19.05.2024 | mamul.am
12117 | 0

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում իր զրույցի սկզբում անդրադարձավ Արամ Զավենի Սարգսյանին` շեշտելով, որ այն, ինչ կասի, իր սկզբունքին դեմ է, բայց պետք է խոսի։

«Այս մարդն այնքան համարձակություն ունի՝ ցինիզմով պարուրված, օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում․․․ Էլ` խաչով տերտեր, չգիտեմ ինչ, ինչ ասես ասում է, ասում է` թող համազգեստը հանի, կարգալույծ լինի, ռուսական նարատիվներ․․. Արամ Սարգսյա՛ն, Զավենի որդի՛, մյուսների պես չեմ ասելու քեզ Վազգեն Սարգսյանի` մեր սպարապետի քույր կամ հոպլո։ Չե՛մ ասի, ինձ թույլ չեմ տա դրանք ասելու, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ` ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբո՛ր արձանը չեն պղծել, իմ սպարապետի՛ արձանն են պղծել, բայց եղբոր վաստակն ամբողջությամբ չեմ փաթաթել արծաթի հետ մի նժարի վրա դրել»,- ասաց նա։

Սրբազանը հիշեցրեց, թե ինչպես էր նա խոնարհվում իր աջին:

«Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, թե ում առջև պետք է հանդես գա, էտ խաչը միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ ցեմենտից բացի ուրիշ բաների մասին էլ կարողանաս մտածել: Այն ճանապարհը, որ դու ես անցել, ցանկացած մարդուն ամոթ կբերեր, այդ կենսագրությունը պետք է փաթաթել, ծածկել, որ մարդիկ չիմանային։

Իսկ ես պարզ ասում եմ քեզ ու քո արբանյակներին` քաղաքապետարանում թափառողներին՝ եթե ուզում եք փողոցով խոսենք՝ փողոցով կխոսենք, եթե գաղափարով՝ գաղափարով, բայց դուք փողոցային մարդիկ եք: Բացարձակ նշանակություն չունի, թե ինչ գնի պիջակ ու մատանի ես կրում, այն էլ` ցուցադրական... Վարչապետ է եղել երկրի` ծիծաղելի, էն էլ ո՞ւմ հաշվին և ինչի՞ մասին, թող ինքը ասի: Այսքանով կսահմանափակվեմ, խոստանում եմ ոչ մեկին այլևս չանդրադառնալ, որովհետև չարժեն»,- ասաց նա։

«Արա՛մ Սարգսյան, Զավենի որդի՛, մյուսների պես չեմ ասելու քեզ` Վազգեն Սարգսյանի քույր կամ հոպլո». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր