ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Ուրարտական դամբարան` Երևանում
23:36, 19.05.2024 | mamul.am
2950 | 0

Քչերը գիտեն, որ «Երևան Մոլ»-ի տարածքում դեռևս տարիներ առաջ հայտնաբերվել է ուրարտական դամբարան, ինչով էլ պայմանավորված է առևտրի կենտրոնի հարդարման մեջ ուրարտական տարրերի կիրառությունը:
Իր տեսակով բացառիկ այս դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով:
Այն պատահաբար հայտնաբերվել է 1984 թվականին՝ «Ավտոագրեգատ» գործարանի շինարարության ժամանակ։ Դամբարանը սրբատաշ քարերով կառուցված վերգետնյա մոնումենտալ կառույց է` ուղղանկյուն հատակագծով: Պատերի վրա պահպանվել են գործիքների հետքերը:

Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Խորշի մեջ գտնվել են նաև բազմաթիվ այլ հնագիտական նյութեր, մասնավորապես, դրվագազարդ բրոնզե գոտիներ, ձիու հանդերձանքի մասեր, կնիք, զարդեր, դրոշմ և այլ առարկաներ: Գտածոների մեջ հատկապես աչքի են ընկնում ցլագլուխ քանդակներով, կարմիր փայլեցված մակերեսով սափորը, բրոնզե կապարճը: Բոլոր գտածոների բարձր որակն ու բացառիկությունը վկայում է այն մասին, որ դամբարանը պատկանել է հասարակության բարձր խավի ներակայացուցիչների:
Բոլոր գտածոները ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Դամբարանում հայտնաբերվել է նաև գաղտնարան և մուտքի քարե դուռը: Մուտքի մոտ հայտնաբերվել է քարե գրերի պատառիկներ, որոնք դեռևս չեն վերծանվել:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Ուրարտական դամբարան` Երևանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր