ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Նոր բացահայտումներ` Բերդկունք ամրոցում
00:24, 20.05.2024 | mamul.am
2635 | 0

Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք (մոնղոլական տիպի), միջնադարյան ապակյա ապարանջանների և տարբեր կավանոթների բեկորներ։

Բերդկունք ամրոց

Պեղվել են միջնաբերդի պարսպապատից թափված քարակույտերից ազատված՝ արտաքին և ներքին հատվածները։ Գրեթե ամբողջությամբ բացվել է պարսպապատի արտաքին հիմքը:
Բերդկունք ամրոց

Ինչպես նշում են պեղող հնագետները` կարևոր է նաև ներքին սենյակների պեղումների վերսկսումը։ Այստեղ, նախորդ դարի 80-ական թվականներին կատարված պեղումներով բացվել են մի քանի ուղղանկյուն հիմքով սենյակներ։
Պարիսպներից ներս գտնվող, նախկինում բացված սենյակներում այս պահին կատարվում են մաքրման և թափված քարերի հեռացման աշխատանքներ։
Հնագիտական աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի հուշարձանի վերականգնման նախագիծը։
Բերդկունք ամրոց

Պեղումներն ամրոցի տարածքում իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար Լ. Ալեքսանյան, հանգետներ՝ Լևոն Մկրտչյան, Գագիկ Սարգսյան)։
Բերդկունք ամրոց

Հիշեցնենք, որ այս տարվանից Բերդկունք ամրոցի տարածքում ԿԳՄՍ նախարարության հատկացումներով սկսվել են իրականացվել հնագիտական պեղումներ, որոնց հիման վրա պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ:

Բերդկունք (Սպիտակ բերդ) ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․II–I հազ., վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, գտնվում է Սևանա լճի ափին:

Ավերվել է թաթար-մոնղոլական արշավանքներից (XIII-XIV դդ․)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր