ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Կիրանցցիները, իրենց իսկ բնորոշմամբ` մեռած են, թաղած չեն». Ոսկան Սարգսյան
03:18, 21.05.2024 | mamul.am
1355 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հերոսական տարեգրություն ունեցող Կիրանցի բնակիչները շվարած են, այսօր առավոտյան գյուղում սահմանային սյուներ են տեղադրվել։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ Ադրբեջանին են անցնելու Մհեր Սիմոնյանի, Խանում Թամրազյանի տները, ավտովերանորոգման գործող կետ, 3 վագոն-խանութ, նորակառույց դպրոցը հայտնվելու է ադրբեջանական սահմանապահներին շատ մոտ։ Կ․ Շահինյանն ասաց, որ բոլոր այդ տների և օբյեկտների համար առկա են կադաստրից ստացած սեփականության վկայականներ; Նա իրենց վիճակը բնութագրեց կարճ․ «Մեռած ենք, թաղած չենք»: Միակողմանի աահմանազատման հետևանքով միջպետական ավտոճանապարհի Կիրանցի մեծ կամուրջն անցնելու է Ադրբեջանին, Կիրանց շինտեխնիկա են տարել, գյուղից ներքև և Աճարկուտ գյուղի կողմից այժմ ճանապարհ են բացում, գետի վրա նոր կամուրջ են կառուցելու։ Կիրանց տանող ճանապարհը ոստիկանների կողմից փակ է»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր