ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
Փրկարարները նույնականացրել են ուղղաթիռի բոլոր զոհերի մարմինները
14:24, 20.05.2024 | mamul.am
4102 | 0

Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները, հաղորդում է Tasnim-ը՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Մոհամադ Հասան Նամիին։

«Չնայած նրան, որ զոհերի մարմիններն այրվել են, փրկարարները նույնականացրել են դրանք և հանձնել շտապօգնության բրիգադներին»,- ասել է Նամին։

Նրա խոսքով՝ զոհերի մարմինները տեղափոխվել են Թավրիզ։ Նշվում է, որ գենետիկ փորձաքննություն չի անցկացվի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր