ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Բուսաբանական այգու անվճար գրադարանը անհայտ անձինք կողոպտել ու ջարդել են
19:24, 20.05.2024 | mamul.am
1889 | 0

Երևանի բուսաբանական այգին տեղեկացնում է, որ
այս տարվա փետրվարի 19-ին բացված փոքրիկ գրադարանը, որ այգու նվերն էր իր ընթերցասեր այցելուներին, անհայտ անձինք կողոպտել ու ջարդել են:
«Այսօր պարզվեց, որ կան մարդիկ, որ ոչ միայն չեն սիրում կարդալ, այլ նաև անհանգստանում են գրադարանի առկայությունից։
Սիրելի այցելու, այգու տնօրինությունը խոստանում է արագ վերականգնել գրադարանը և այն հարստացնել նոր գրքերով։
Երևանի բուսաբանական այգին մեր բոլորի հարստությունն է, եկե՛ք միասին հոգ տանենք այգու մասին և այն դարձնենք ավելի լավը»,- ասվում է այգու ֆեյսբուքյան էջում ըտարածած հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր