ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
22:54, 20.05.2024 | mamul.am
1678 | 0

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցավակցություն է հայտնել Իրանին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ։
«Միացյալ Նահանգները պաշտոնապես ցավակցություն է հայտնում Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ։ Քանի որ Իրանն ընտրում է նոր նախագահ, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունն Իրանի ժողովրդին և նրա պայքարին` հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների»,- նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր