ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ». Գնել Սանոսյան
23:48, 20.05.2024 | mamul.am
2094 | 0

Հանրային ՀԸ եթերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցրեց, թե Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ:
«Մենք արդեն որոշակի նախագծային պատկերացումներ ունենք, թե ինչպես պետք է այդ լուծումները տալ։ Նախնական կարող եմ ասել, որ խոսքը մոտավորապես 700-750 մետր հատվածի մասին է։ Գործող ճանապարհին զուգահեռ, ոչ այնքան հեռու, քանի որ սահմանային գիծը մոտիկ է անցնում։ Որոշակի լուծումներ պատկերացնելուց զատ, այդ հատվածում մենք արդեն սկսել ենք որոշակի շինարարություն, որպեսզի հասցնենք ժամկետում նորմերին համապատասխան ճանապահ ունենալ։ Մեր նպատակն է կառուցել այնպիսի ճանապարհ, որը կբավարարի այն նորմերին, որին պետք է բավարարի հանրապետական նշանակության ճանապարհը։

Աշխատանքներն ընթացքի մեջ են, նախանշել ենք մոտ 2 ամիս ժամանակ, որպեսզի կարողանանք կառուցել ու երթևեկությունը հանգիստ տեղափոխել»,- ասաց Սանոսյանը։

Այս ճանապարհի կառուցմամբ որոշ սեփականատերերի հողատարածքներ կտուժեն, ինչի համար կլինի փոխհատուցում»,- ասաաց նա:

Ըստ նախարարի, մինչ շինարարության ավարտը այն ճանապարհը, որը հիմա կա, նախնական պայմանավորվածությամբ շարունակելու է գործել, կա նաև փոխարինող ճանապարհ։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

«Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ». Գնել Սանոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր