ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Թաքցնում եք, որ «Սորոսի» հիմնադրամում եք աշխատել, ի՞նչ երաշխիք, որ ազդեցության գործակալ չեք»․ Ագնեսա Խամոյան
14:06, 21.05.2024 | mamul.am
3691 | 1

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է, ով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ «Այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը, որին ՔՊ-ն գործուղում է Սահմանադրական դատարան, չի կարող անկողմնակալ լինել, ակնհայտ է։ Բայց հարցս հետևյալն է, ինչո՞ւ եք ձեր կենսագրականից թաքցնում այն, որ 4 տարի եղել եք «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ապա 4 տարի՝ տնօրենների խորհրդի նախագահ։ Զուգահեռաբար՝ 2006-2013թթ․ եղել եք նաև ԱՄՆ դեսպանատան գրանցված աշխատող։ Ես, որպես ԱԺ պատգամավոր, ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ դուք՝ նման հարուստ կենսագրությամբ, ազդեցության գործակալ չեք»,- հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց, որ «Սորոսի» հիմնադրամի աշխատող չի եղել, այնտեղ զբաղվել է հասարակական գործունեությամբ, որի դիմաց չի վարձատրվել, այլ ստացել է ծախսերի սիմվոլիկ փոխհատուցում։ Իսկ երաշխիք ներկայացնելու կարիք չունի, քանի որ, իր խոքսով, ոչ մի վտանգ չկա։

«Թաքցնում եք, որ «Սորոսի» հիմնադրամում եք աշխատել, ի՞նչ երաշխիք, որ ազդեցության գործակալ չեք»․ Ագնեսա Խամոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր