ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Փորձի փոխանակում են անում, թե ինչպես լուծարել Հայաստանը․ գլուխներդ պատին եք տվել»․ Արթուր Հովհաննիսյան
16:06, 21.05.2024 | mamul.am
4002 | 1

«Մի հետաքրքիր իրադարձություն է հիմա Երևանում տեղի ունենում, Լեռնային Ղարաբաղը լուծարած պատգամավորներով և կառավարության անդամներով հանդիպում են այս դավաճանական խմբակի (մատնացույց է անում ընդդիմադիրներին) վեղարով առաջնորդի հետ»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ հանդիպմանը։ «Եկել են փորձի փոխանակման համար։ Ես էլ ասում եմ՝ էդ ո՞նց եղավ, որ Սամվել Շահրամանյանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխի վրայով, ուղղաթիռով անվտանգ բերեցին, դեսանտ իջեցրեցին Հայաստան։ Ահա թե ինչու, որ գան, փորձի փոխանակում անեն՝ ինչպես լուծարել Հայաստանի Հանրապետությունը. գլուխներդ պատին եք տվել, բոլոր հնարավոր պատերին»,- նշեց Հովհաննիսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր