ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+31 °C
«Զվարթնոցում» hացադnւլ անող Լեո Նիկոլյանին փորձել են կողոպտել
18:30, 21.05.2024 | mamul.am
3267 | 0

Երեկ՝ մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Լեո Նիկոլյանը և մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ իր հայտարարության, ցանկացել է իր սայլակի մեջ տեղադրված պոլիէթիլենային տոպրակից գումար գողանալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերները հայտնաբերել են Լ. Նիկոլյանի կողմից ներկայացված քաղաքացուն, և տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է:

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Լեո Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում արդեն 29 օր է՝ հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է:

Կիսվի՛ր այս նյութով՝
19:18, 17.06.2024
1581 | 0
դեպի վեր