ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+31 °C
Բագրատ Սրբազանը հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ
14:06, 22.05.2024 | mamul.am
1795 | 0

Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի հետ: «Ֆրանսիական մեծ պատվիրակությամբ այստեղ էին, ներկայացրել եմ շարժման բովանդակությունը, ասել եմ՝ թեպետ վերջում քաղաքական լուծումներ է պահանջելու, բայց իր բովանդակությամբ ազգային, հոգևոր է»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը երեկ «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն էր: «Նիկոլ Փաշինյանը Մակրոնի ներկայությամբ ինձ հետ հանդիպման ընթացքում ասել էր, որ իմ՝ ՀՀ մուտքի արգելքի պատճառն իր դեմ ցույց կազմակերպելն է եղել: Իհարկե, ես չեմ կազմակերպել, սակայն, անգամ եթե ինքս կազմակերպած էլ լինեի, ժողովրդավարական երկրում ցույցեր անցկացնելու իրավունք ունեն բոլորը։ Իրական պատճառն այն է, որ ես ընդդիմացել եմ իրեն, և ինքը դա չի ընդունում»,- ասել էր Փափազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մուրադ Փափազյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր