ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Ալավերդիի բոլոր կամուրջները չէ, որ քանդվել են». Դավիթ Թորոսյան
05:06, 28.05.2024 | mamul.am
2404 | 0

«Հանուն հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ ջան, քանի որ շատ է տարածվել այն տեքստը, թե Ալավերդի բոլոր կամուրջները քանդվել են, տեղեկացնեմ, որ դա այդպես չէ, միայն քաղաքի մեջ «զույգ կամուրջները», որ կապում են քաղաքի վերևի ու ներքևի հատվածները, նորմալ են, Էնգելսի կամուրջը նորմալ ա, Քարե կամուրջը նորմալ ա, ստադիոն տանող կամուրջը ևս կա։ Երեկվա տվյալներով, Մ-6-ի վրա (հարակից) 7 կամուրջ էր վնասվել, բայց թեկուզ միայն քաղաքի մեջ նշված կամուրջները կան։ Էնգելսի և զույգ կամուրջների շնորհիվ նաև նորմալ գործում է Երևանյան խճուղին` «Վերի շոշը», ինչի շնորհիվ գործարանի մոտից փլվածքը հնարավոր է շրջանցել։
Հ.Գ Կացոցկի փլուզված կամուրջը շատ կարևոր է չշփոթել Էնգելսի կամրջի հետ, որը գործում է»։

Աղբյուրը` Դավիթ Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր