ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Վրաստանի խորհրդարանն սկսել է նախագահի վետոն հաղթահարելու ընթացակարգը
12:54, 27.05.2024 | mamul.am
1178 | 0

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը վետոյի հաղթահարման ընթացակարգ է սկսել, որը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա սահմանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է օրենսդիր մարմնի կայքում:

Զեկուցողը նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն է: Նա պատգամավորներին ծանոթացնում է օրենքի վերաբերյալ Զուրաբիշվիլիի պատճառաբանված դիտողություններին։ Նախագահը, մասնավորապես, պահանջում է, որ օրենքը չեղյալ հայտարարվի՝ ուժի մեջ մտնելու անմիջապես հաջորդ օրը: Սա Զուրաբիշվիլիի միակ դիտարկումն է։

Հանձնաժողովի նիստին մասնակցում են նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Վետոյի քննարկումն ընթանում է ընդդիմադիր պատգամավորների և իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև սուր քաղաքական բանավեճերի ֆոնին: Եթե հանձնաժողովը հավանություն տա նախագահի վետոյի հաղթահարմանը, ապա հարցը քվեարկության կդրվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր