ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը». Ծովինար Վարդանյան
04:36, 28.05.2024 | mamul.am
6755 | 1

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է` հայրենիքը փրկում են, երբ աղետից հետո բազմաթիվ ճանապարհների անհասանելիության պայմաններում մեքենաներով փակում են կենսական անհրաժեշտության ճանապարհներ: Ավելին՝ լկտիաբար ԱՊՊԱ պատահարի դեպք է բեմադրում իրեն վարչապետի թեկնածու հռչակած նախկին սրբազանը: Սակայն բավականին զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ շատ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը: Դրա գինը լավ է հասկանում:
Մինչ այդ զուգահեռ իրականությունում մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում աղետի գոտում աշխատանքներ իրականացնելու համար:
Այսպիսով, ակնկալում եմ իրավապահ մարմինների արագ արձագանքը այս գործողություններին:
Սիրելի քաղաքացիներ, մեկ անգամ ևս մտածեք մինչ այս անփառունակ շարժմանը միանալն ու այն «սրբազան» կոչելը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աննա Հակոբյանը ճոխ խրախճանք է անցկացրել ՔՊ-ականների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր