ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«Ժանրի կանոնները պահանջում են՝ Գալստանյանի երդվելը զենքի վրա և ՀՅԴ շարքերը համալրելը»․ Արսեն Թորոսյան
15:48, 27.05.2024 | mamul.am
2160 | 1

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղ առավոտից հետևում եմ «քաղաքական զարգացումներին», որոնք հիմնականում արտահայտվում էին անշունչ առարկաներով (աղբամաններ, ինքնագլորներ, նստարաններ) փողոցների ժամանակավորապես փակումով, քանի որ դրանք փողոցի երթևեկելի մասում դնողները «հաջող» լուսանկարվելուց հետո հեռացած էին լինում տարածքից:
Իրադարձությունների մեջ կարմիր թելի նման անցնում էր ԱԺ Հայաստան խմբակցության Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորների ակտիվությունը. ըստ էության նրանցից բացի ոչ մի այլ քաղաքական գործիչ չկար «ճակատում», 40+ քաղաքական ուժերը նրանց մենակ էին թողել: Նրանք ջանասիրաբար անում էին ուղիղ այն, ինչ արել են վերջին 3-4 տարիներին` մի տարբերությամբ, որ հիմա առաջնորդվում են մի ոչ կուսակցական «նախկին» եկեղեցականի կողմից, ինչը հարիր չպետք է լինի 130-ամյա կուսակցությանը:
Եվ հետևաբար, ժանրի կանոնները պահանջում են, որ հնարավորինս հրատապ կազմակերպվի Գալստանյանի երդվելը զենքի վրա և ՀՅԴ շարքերը համալրելը, եթե իհարկե վերջինս արժանի կլինի դաշնակցական կոչվելու պատվին: Դա ազնիվ կլինի թե՛ դաշնակցականների, թե՛ Գալստանյանի տեսանկյունից:
Դե իսկ «Սրբազան պայքարն» էլ ավտոմատ կդասվի իշխանությանը առանց ընտրությունների տիրանալու ձախողված փորձերի շարքին»։

Աղբյուրը` Արսեն Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր