ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Գազազած բերետավորները «սմբակներով» ծեծել են քաղաքացուն»․ Գեղամ Մանուկյան
14:54, 27.05.2024 | mamul.am
2714 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ հիվանդանոցում գործընկերներիս հետ այցելեցի այսօրվա անհնազանդության ակցիաներին մասնակցած երիտասարդներից մեկին, ում բժիշկները պատրաստվում էին գլխի շրջանում պատռվածքի վրա մի քանի կար դնել։
Նրան գազազած բերետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց «սմբակներով» (այլ բառ չեմ գտնում)։
Արնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։
Ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրավապահները ստիպված են եղել շտապ օգնության անձնակազմ հրավիրել, որն էլ նրան անհապաղ տեղափոխել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց։
Սա են այսօրվա ոստիկանությունն ու ամերիկյան միլիոններով իբր բարեփոխվածները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր