ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+31 °C
Ռուսաստանը ցանկանում է մոտ ապագայում գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում
21:48, 27.05.2024 | mamul.am
3773 | 0

ՌԴ Դաշնային խորհուրդը հայտնել է, որ շուտով կսկսվեն Ստեփանակերտում (ռուսական գերատեսչությունը կիրառում է Արցախի մայրաքաղաքի անվան ադրբեջանական Խանքենդի տարբերակը) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական ​​աշխատանքները:
Ռուսաստանը հույս է կապում Ադրբեջանի աջակցության վրա՝ Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական ​​աշխատանքներին աջակցելու առումով, որը կսկսվի մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարանի) պատվիրակության հետհանդիպման ժամանակ:

«Մեր երկկողմանի խնդիրներից կնշեի Խանքենդիում գլխավոր հյուպատոսության բացումը, մենք նախատեսում ենք դրա համար նախապատրաստական ​​աշխատանքներ սկսել մոտ ապագայում»,- հանդիպման ժամանակ ասել է սենատորը՝ դիմելով ադրբեջանցի գործընկերներին։

Նրա խոսքով՝ իդեալական կլիներ այս գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։ «Սա թույլ կտա մեզ վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»,- հավելել է Կարասինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր