ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Քաղաքական որոշում է կայացվել` 1 ոստիկանի «զոհ տալով»». Արման Թաթոյան
23:48, 27.05.2024 | mamul.am
5499 | 0

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆԳՆ-ն հայտարարել է, թե այսօր «կարմիր բերետավորների» խմբի կողմից մարդու ծեծի ու նվաստացման ենթարկելու դեպքից հետո 1 ոստիկանի լիազորություններ դադարեցվել են ծառայողական քննության արդյունքում:
Ու՞...
Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից: Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե կոնկրետ ով հարվածեց, ինչ հայհոյեց, բա մյուսների հա՞րցը և այլն:
Կից տեսանյութում կոնկրետացված երևում են մարդու նկատմամբ հանցանք կատարող ոստիկանները: Նրանց բոլորի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հարուցվի քրեական հետապնդում ու ապահովվեն մեղադրական դատական ակտի հիմքեր:
Ակնհայտ է, որ քաղաքական որոշում է կայացվել 1 ոստիկանի «զոհ տալով»` խուսափել քրեական հետապնդումից ու մյուսների քրեական պատասխանատվությունից:
Սա կոնկրետ հանցագործության քաղաքական հովանավորություն է, որն ավելի սանձարձակ է դարձնում «կարմիր բերետավորներին», «դամոկլյան սրի» ուժով նրանց կախված պահում քաղաքական իշխանությունից. այս կերպ է նաև ոստիկանը սկսում ծառայել ոչ թե պետությանը, այլ քաղաքական իշխանությանը:
Այսօրվա դեպքի հետ կապված մանրամասները մենք ուղարկելու ենք միջազգային գործընկերների` հարցը դնելով նրանց մշտադիտարկման ներքո»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր