ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը․ «Հրապարակ»
09:00, 28.05.2024 | mamul.am
1792 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Կառավարության սույն որոշման մեջ ընդգրկված էր նաև տեղեկատվություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2630.2 քմ մակերեսով ուսանողական հանրակացարանի (Երևան, Արաբկիր 37, 1/1) մասին: Ըստ հաշվետվության արդեն մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվել հանրակացարանն օտարելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Սակայն զարմանալիորեն ագրարային համալսարանը թե պաշտոնական կայքի, և թե բանավոր զրույցների միջոցով պոտենցիալ ուսանողներին մոտիվացնում է ուսանողական հանրակացարանով, այն դեպքում, որ այն մոտ ապագայում օտարվելու է:
Ստացվում, որ համալսարանի ղեկավարությունը, որը դժվար թե տեղյակ չլինի հանրակացարանի օտարման մասին, մի քանի ուսանող ավել ընդունելու նպատակով խոստանում է նրանց ապահովել կեցավայրով, ինչն անհնարին է լինելու: Նման հնարք համալսարանի ղեկավարությունը կիրառեց նաև անցած տարի՝ ընդունելությունից առաջ դիմորդներին խոստանալով 70 հազար դրամ կրթաթոշակ, սակայն ոչ մի ուսանող այդպես էլ 70 000 դրամ կրթաթոշակ չստացավ»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր