ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Համբերությամբ ընթանալու ենք սրբազան պայքարի օրակարգով և բովանդակությամբ»․ Բագրատ Սրբազան
11:00, 28.05.2024 | mamul.am
1028 | 0

«Սիրելի՛ ժողովուրդ, դուք այս օրերին փաստել եք, որ նույն Սարդարապատյան ոգին ունեք։ Դուք փաստել եք ասելով՝ ո՛չ ու ո՛չ և հազար անգամ ո՛չ անպատվությանը, նվաստացմանը, ստորացմանը, ստին, թշնամությանը, ատելությանը և ասել եք այո՛ ճշմարտության հաղթանակին, ասել եք այո՝ պատվին ու հայրենիքին»,- Սարդարապատի հուշահամալիրում ասաց Բագրատ Սրբազանը։ «Մենք միասին, համբերությամբ և նպատակային ընթանալու ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում ծնված այս սրբազան պայքարի օրակարգով և բովանդակությամբ, այն է՝ հասնել ճշմարտության հաղթանակին, որն արդեն գոյություն ունի ձեր սրտերի մեջ։ Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի, որովհետև իրական Հայաստանը, որ դուք եք, պետք է հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին, և վերջապես հոգևոր Հայաստանն իր անսահման սահմաններով պետք է հաղթի նոր Հայաստանին, նրա սահմանափակությանը»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր