ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+30 °C
«Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, կբերի հաջողության»․ Պոդոլյակ
12:24, 28.05.2024 | mamul.am
3902 | 2

Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում կբերի հաջողության։ Այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նա շնորհավորել է Հայաստանին՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություն և նշելով, որ «շատ է հավանում Հայաստանը»։

«Գլխավոր ցանկությունն է՝ ճիշտ ընտրել դաշնակիցներին և չհավատալ կեղծավորներին։ Ըստ իս՝ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում կբերի հաջողության։ Հայաստանը ժամանակակից աշխարհում մի երկիր է, որն ունի ուժեղ ներքին կամք։ Ինձ դուր է գալիս, որ Հայաստանում կա հզոր ներքին կորիզ, երբ մարդիկ գիտեն, թե ով են և հասկանում են՝ ինչ է Հայաստանը, հասկանում են Հայաստանի գինը, որը վճարում է այն իրավունքի համար, ինչպիսին ինքն է ուզում, վճարում է իր ազատության համար, և դա միայն հարգանք, համակարանք և ցանկություն է առաջացնում՝ օգնելու ոչ միայն խոսքով, այլև գործողություններով»,- ասել է Պոդոլյակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր