ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Ոստիկանական «սրերի» վրա հնարավոր չէ երկար նստած մնալ». «Մայր Հայաստան»
20:24, 28.05.2024 | mamul.am
1753 | 0

«Մայր Հայաստանը» դատապարտում է խայտառակ ու ամոթալի միջադեպը և ոստիկանական վայրագությունները։ Շարժման տարածած հայտարարության մեջ ասված է. «Այսօր տեղի է ունեցել խայտառակ ու ամոթալի միջադեպ Սարդարապատի հուշահամալիրի մոտ: Ոստիկանությունը խոչընդոտել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը հուշահամալիր։
Սև բերետավորների ու ոստիկանական այլ ստորաբաժանումների միջոցով մի քանի անգամ փորձ է արվել կանգնեցնել Կաթողիկոսի ընթացքը, բայց, ի վերջո, մեր հոգևորականներին հաջողվել է բարձրանալ մինչև վերջ և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել: Այդ ամենն ակնհայտորեն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրահանգով և նրա մուտքը հուշահամալիր ապահովելու համար:
«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է ՀՀ օրվա իշխանությունների այդ քստմնելի արարքը:

Մենք դատապարտում ենք նաև նախօրեին ոստիկանության կողմից ՀՀ ԱԺ պատգամավորների ու շարքային քաղաքացիների նկատմամբ բիրտ, ապօրինի ուժի կիրառումն ու խուլիգանական պահվածքը:
Այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը, չունի լեգիտիմություն և հենվում է բացառապես ուժային կառույցների, մասնավորապես՝ ոստիկանության վրա:

Ոստիկանական «սրերով» կարելի է կարճ ժամանակ իշխանություն պահել, բայց նույն այդ «սրերի» վրա հնարավոր չէ երկար նստած մնալ: Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր