ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Հողն իրենց ոտքերի տակ երերում է. առավոտյան ժամը 8-ին` Սուրբ Աննա եկեղեցու բակ». Գևորգ Թամամյան
23:30, 28.05.2024 | mamul.am
2772 | 0

Բժիշկ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Գևորգ Թամամյանը գրում է. «Պետք չէ զարմանալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ճամփան են փակում, կամ իր կողմից դրված ծաղկեպսակն են հեռացնում։ Դա է նրանց ազգակործան բնույթը։ Ինչպես նրանց «փախստական» երեսփոխանը նշեց՝ նրանք նպատակ ունեն քանդելու մեր 1700-ամյա եկեղեցին և կրոնը։
Եվ քանի որ հիմա արդեն հողն իրենց ոտքերի տակ երերում է, էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել։
Ոչինչ, շուտով ձեր տեղը ցույց կտրվի պատմության աղբանոցում։ Քիչ մնաց։

Առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ` Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ»։

Աղբյուրը` Գևորգ Թամամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր